Ներքին 4 տարի առաջ - 21:01 16-12-2021

Փրկել շարքային Վարագյանին․ ինչու այլևս չի աղմկում ԵՊՀ-ն

Վաղը Երևանի պետական համալսարանում, կարելի է ասել, տոն է․ Հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է Մայր բուհի նոր ռեկտորին։ Բայց ինչպես տեսնում ենք, թեև ակնհայտ է, որ «ինչ-որ բան է նեխել Դանեմարքայի թագավորությունում», այդուհանդերձ, այնտեղ խոր լռություն է։ Լռության իրական պատճառն այն է, որ Մայր բուհը մեծահոգաբար իր գիրկն է առել Նիկոլ Փաշինյանի հոգեզավակին՝ Հովհաննես Հովհաննիսյանին։ Մոտ մեկ շաբաթ առաջ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, ամենայն հավանականությամբ, զգալով, որ ինչ-որ պայքարի տեսարաններ այնուամենայնիվ պետք են, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել և գրել էր, որ Ուսանողական խորհրդի անդամները բողոքել են Հոգաբարձուների խորհրդի մի անդամի՝ ԵՊՀ դասախոս Աննա Փոլադյանի անդամության դեմ, քանի որ դա եղել էր կանոնակարգի խախտումով, և ցուցադրաբար հեռացել են Հոգաբարձուների խորհրդի նիստից։

Oragir.news-ը փորձեց կապվել երիտասարդ, խոստումնալից գործիչ Դավիթ Ափոյանի հետ, սակայն ՈւԽ նախագահը Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԵՊՀ գալուց հետո այլևս չի պատասխանում անծանոթ հեռախոսազանգերին, իսկ ֆեյսբուքյան հարթակում տեսնում է նամակները, բայց լռության է մատնում։ Իսկ հարցերը, որոնք ուզում էինք ուղղել Դ․Ափոյանին, շատ պարզ էին։ Արդյո՞ք Դ․ Ափոյանի կարծիքով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների նշանակումը եղել է օրինական, որովհետև, օրինակ, Մխիթար Հայրապետյանը ՀԽ անդամ է նշանակվել որպես Հայաստանի կրթության, գիտության ու մշակույթի նշանավոր գործիչ․ արդյո՞ք Դավիթ Ափոյանի համար Մխիթար Հայրապետյանը նշանավոր գործիչ է։ Մյուս հարցը պետք է վերաբերեր տեսանյութի ծագումնաբանությանը․ ինչպե՞ս է ԵՊՀ աշխատակազմի կողմից տեսանկարահանված տեսանյութը հայտնվել Դավիթ Ափոյանի մոտ, եթե ամբողջական տեսանյութը Հովհաննես Հովհաննիսյանի հրահանգով չի հրապարակվել, ինչը նշանակում է, որ Հովհաննես Հովհաննիսյանը հրահանգել է, որ ՈւԽ-ի «հերոսական դրվագը» առանձին կտրեն և տան Դավիթ Ափոյանին։

Ամեն դեպքում առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ ժամանակին գերակտիվ պահվածք ցուցաբերած և հանուն բուհական ինքնավարության ու ապաքաղաքականացման պայքարող ՈւԽ նախագահի այս կերպարանափոխությունը, բայց այս աշխարհի երեսին ամեն ինչ ունի իր բացատրությունը։ Բանն այն է, որ մի որոշ ժամանակ առաջ տեղի էր ունեցել մի իրադարձություն, որի մասին ոչ մի արձագանք կամ բացատրություն հրապարակային չհնչեց։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար, լեգենդար երիտհանրապետական Վահագն Վարագյանը և ԵՊՀ-ն դատարանի վարույթում գտնվող գործով հաշտության համաձայնության կնքման փուլում են։

Իսկ թաքցվող հաշտության առարկան շատ պարզ է․ Հովհաննես Հովհաննիսյանը վերականգնել է Վահագն Վարագյանի կենտրոնի ֆինանսավորումը, իսկ դրանից հետո Ուսանողական խորհուրդը դարձել է Հ․ Հովհաննիսյանի ջատագովը։

Քչերին է հայտնի այն փաստը, որ Վահագն Վարագյանը և Դավիթ Ափոյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն։ Այնպես որ, Հովհաննես Հովհաննիսյանը վաղը ունի բոլոր հնարավորությունները որպես միակ թեկնածու ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվելու համար։ Իհարկե, ապօրինի։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում