Ներքին 4 տարի առաջ - 14:36 15-12-2021

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում էր Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից. ասուլիս

Lրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ սահմանազատման ու սահմանագծման իրական պայմաններ չկան ու եթե դրանք չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպառնում Արցախի ճակատագրին:

«Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում ու նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև մեծ քար գցել Արցախի ճակատագրի վրա», - ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ՀՀ-ում որևէ անձ չի կարող ասել, թե որտեղով է անցնում մեր սահմանը, քանի որ ԽՍՀՄ կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք։

«Հայաստանի իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվածությունների՝ խախտելով այն բոլոր օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Զանգելանի, Կուբաթլուի հատվածից զորքերը հետ քաշելու հրաման էր տրվել։

Սեյրան Օհանյանը նաև ասաց, որ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ լսումները, հայտարարությունն ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում էր Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան