Ներքին 4 տարի առաջ - 12:46 13-12-2021

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին․ Մարությանը հաջորդ զոհն է

Այն, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունները լարված են, մամուլը գրել էր դեռ ամիսներ առաջ։ Այսօր այս լուրերի հերթական հավաստումը հայտնվեց մամուլում։ Մասնավորապես, ՆԻկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող և վերջինիս խոսափողը համարվող «Հայկական Ժամանակը» մի հոդված հրապարակեց, որում Մարությանը մեղադրվում է «հեղափոխությանը դավաճանելու, Սեյրան Օհանյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու մեջ։

Նման հանդիպումներ եղե՞լ են, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն Նիկոլ Փաշինյանը Մարությանին սև ցուցակ էր գցել դեռ այն ժամանակ, երբ վերջինս պատերազմից ու կապիտուլյացիոն համաձայնագրից հետո մյուս ՔՊ-ականների նման չլծվեց Փաշինյանի պաշտպանությանը, մի որոշ ժամանակ նույնիսկ կարելի է ասել, որ Մարությանն ընդհատակում է։

Ահա թե ինչ է գրում այս մասին Փաշինյանի թերթը․ «Հայտնի է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, բազմաթիվ անգամներ հրաժարական տալու ցանկություն է ունեցել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից: Սակայն տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ նա պատերազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է: Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում: Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երևանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները: Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը:

Մասնավորապես՝ վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած «Հայաստան» դաշինքը միտումնավոր չի առաջադրում թեկնածուներ, սակայն քողարկված կերպով պաշտպանում է դեռևս նախկին իշխանությունների կողմից մնացած գործող քաղաքապետներին, որոնք սեփական անուն-ազգանուններով դաշինքների ներքո որոշ տեղերում հաղթում են իշխանական թեկնածուներին, նախկին իշխանությունները իրենց համար հարմար թեկնածու են տեսնում նաև Հայկ Մարությանին գալիք 2023 թվականի Երևանի ՏԻՄ ընտրություններում: Եթե մինչ այս կենտրոնական իշխանությունները «մի կերպ հանդուրժում էին» Հայկ Մարությանի ընդունած դիրքը, ապա այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ լուրջ անդունդ է ձևավորվում նրան քնաղաքապետ դարձրած քաղաքական թիմի և նրա միջև:

Թե ինչպե՞ս կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը, պարզ կլինի ապագայում»,- գրել է «Հայկական ժամանակը»։

Ինչպես ասում են, «վիճակը նետված է», «Օվերտոնի պատուհանն էլ բացված», Փաշինյանն այժմ ամեն ինչ անելու է Հայկ Մարությանի վաղաժամկետ հրաժարականի համար, մեր տեղեկություններով՝ արդեն իսկ սկսվել է Երևանի ավագանու ՔՊ-ական անդամների հավաքագրումը, որպեսզի վերջիններս անվստահություն հայտնեն Մարությանին։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը 2018-ի շարժման առաջին օրերից միացավ Փաշինյանին, և դա ևս նպաստեց Փաշինյանի հեղափոխության կայացմանը, իսկ այժմ հեղափոխությունը հերթով խժռում է իր զավակներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան