Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:12 11-12-2021

ԱՄՆ-ի արևելքում տասնյակ տորնադոներ են եղել, հինգ նահանգներում առնվազն 50 զոհ կա

ԱՄՆ-ում ուրբաթ լույս շաբաթ գիշերը տասնյակ տորնադոներ են եղել արևելյան նահանգներրում։ Զոհերի և ավերածությունների մասին հաղորդում են Կենտուկիի, Արկանզասի, Թենեսիի, Միսսուրիի և Իլինոյսի իշխանությունները։

Կենտուկիի նահանգապետը հայտնել է, որ միայն իր նահանգում առնվազն 50 մարդ է զոհվել տորնադոյի հետևանքով։

Աղետից ամենաշատը տուժել են Գրեյվս շրջանը և նրա վարչական կենտրոնը՝ Կենտուկի նահանգի Մեյֆիլդը: Տորնադոն ավերել է մոմերի գործարանի տանիքը, արդարադատության պալատի աշտարակը և հարակից բանտի շենքը։ Նահանգի իշխանությունները Կենտուկիում արտակարգ դրություն են հայտարարել։

Իլինոյսում մի խումբ բանվորներ ժամանակավորապես փակվել են Ամազոնի պահեստում տանիքի փլուզումից հետո։ Երեք մարդ մահացել է Թենեսիում, իսկ Արկանզասում մահացել է ծերանոցի բնակիչ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը