Ներքին 4 տարի առաջ - 13:45 10-12-2021

ԱԺ մեծամասնությունը մերժեց ընդդիմության առաջարկը

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հարցը ԱԺ արտահերթ նիստում քննարկելու` ընդդիմության առաջարկին։

Հարցը նիստի օրակարգում ընդգրկելուն դեմ քվեարկեցին հանձնաժողովի` 5, կողմ` 4 անդամներ։

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խաղաղությանը, սահմանազատմանը, սահմանագծմանը դեմ չէ, սակայն դրա համար համապատասխան պայմանների կարիք է տեսնում՝ շեշտելով, որ հիմա Ադրբեջանի սադրանքները խարխլում են խաղաղ վիճակը:

Մինչ այդ, հարցը ներկայացնելով, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք սահմանազատմանն ու սահմանանշմանը սկզբունքորեն դեմ չեն, բայց գտնում են, որ դրա համար որոշակի պայմաններ պետք է լինեն։

Օհանյանը նախ արձանագրեց. Ադրբեջանն արդեն ավելի քան մեկ տարի է` չի կատարում 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իր ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ` շարունակում է սադրանքներ իրականացնել ՀՀ սահմաններում:

«Եվ այս պայմաններում այսպես հապճեպ, արագ սահմանազատման, սահմանագծման գնալը և Արցախի ճակատագիրը հարվածի տակ դնելը անընդունելի ենք համարում»,-ասաց Օհանյանը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ԱԺ–ի արտահերթ նիստում քննարկել ու ընդունել սահմանազատման ու սահմանանշման մասին հայտարարություն։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Ձեզ գուցե հետաքրքրի