Ներքին 4 տարի առաջ - 15:14 08-12-2021

Ախ այդ անիծյալ Մարտի 1-ը. ինչու է Սաթիկ Սեյրանյանը հեռացվել ԵՊՀ-ից

Մոտ մեկուկես տարի առաջ «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրայնյանը դադարեցրեց մանկավարժական գործունեությունն ու այլևս չի դասավանդում ԵՊՀ-ում։ Դրան նախորդել էին շատ կոնկրետ իրադարձություններ։ «Ռեստարտ» ուսանողական շարժումը արշավ էր սկսել Սաթիկ Սեյրանյանի դեմ ու պահանջում էր, որ նա այլևս չդասավանդի ԵՊՀ-ում։ Այս իրադարձությունը մի տեսակ աննկատ անցավ ու շատ շուտ մոռացության մատնվեց։

Oragir.News-ը կապվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ Սաթիկ Սեյրանյանն այլևս չի դասավանդում ԵՊՀ-ում։ Նաղաշ Մարտիրոսյանը պատասխանեց, որ պայմանագրի ժամկետը լրացրել էր ու այն չի երկարացվել մեկ պարզ պատճառով՝ Սաթիկ Սեյրանյանը զբաղվածության խնդիր ուներ։

«Դա կփաստի նաև Սաթիկ Սեյրանյանը»,- վստահեցրեց դեկանը։ Սաթիկ Սեյրանյանը զարմացավ նման ձևակերպումից։ Ըստ նրա՝ զբաղվածության խնդիր եղել է միշտ․

«Ծանրաբեռնվածությունն իսկապես մեծ էր ու ես դժվարությամբ եմ համաձայնել այդ աշխատանքին։ Պայմաններից մեկն էլ այն էր, որ ուսանողները պետք է դասերն անցնեին խմբագրությունում։ Քանի որ դասը վարպետության դաս էր, ուսանողները պետք է տեսնեին՝ ինչ է խմբագրությունն ու այն բոլոր պրոցեսները, որ կատարվում են դրա ներսում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Սեյրանյանի դասախոսական կարիերայի համար ճակատագրական է դարձել դասերից մեկի ժամանակ տեղի ունեցած քննարկումը «Մարտի 1»-ի թեմայով։ «Դասի ժամանակ ասել եմ, որ ուշադրություն դարձրեք, թե այդ օրերին ինչ էր խոսում ու ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը։ Հետո այդ ինֆորմացիան հասնում է «ռեստարտականներին» ու մեծ արշավ է սկսվում իմ դեմ»,- հիշում է Սեյրանյանը։

Տևական ժամանակ Սաթիկ Սեյրանյանի դեմ իրականացրած արշավից հետո «ռեստարտականներն», այնուամենայնիվ, կարողանում են հասնել իրենց նպատակին։ Թեև պաշտոնապես ասվում է, որ Սաթիկ Սեյրանյանը այլ պատճառով է դուրս եկել համալսարանից, վերջինս համոզված է, որ պատճառը հենց վերը շարադրված միջադեպն է։

«Բայց ես նեղացած չեմ ոչ համալսարանից ոչ էլ Նաղաշից, պարզապես, չպետք է տարատեսակ խմբեր իրենց անձնական ամբիցիաները բավարարելու համար կարողանան մասնագետներին «իզոլացնել» համալսարանից ու դասավանդման պրոցեսից»,- եզրափակում է Ժուռնալիստների միության նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը