Ներքին 4 տարի առաջ - 19:50 05-12-2021

Ժամը 17-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում քվեարկել է ընտրողների 36,18 տոկոսը

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Գավառ, Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարների դեկտեմբերի 5-ին կայացող ընտրությանը ժամը 17-ի դրությամբ մասնակցել են 56 հազար 936 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 36,18 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզի թիվ 19,20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 17-ի դրությամբ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել են 19 հազար 503 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32,20 տոկոսը: Գավառ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են 15 812 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 37,49 տոկոսը, Սեւան խոշորացված համայնքում՝ 10 108 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32,73 տոկոսը, Վարդենիս խոշորացված համայնքում՝ 11 513 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 42,32 տոկոսը:

Ընտրություններն անցնում են առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
18:04 Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին