Ներքին 4 տարի առաջ - 15:15 03-12-2021

Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները. փոխնախարարը՝ ապաշրջափակման մասին

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար դեռ քննարկվում են երթուղիները։ Պարզ է, թե երկաթուղու դեպքում ինչ ուղղություններ կարող են լինել:

Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները»,-ասել է Սիմոնյանը:

Փոխնախարարը դեռ չի կարող hստակ բան ասել, քանի որ որևէ հստակություն չկա, ապաշրջափակումից բացի որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու:

Սիմոնյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ որպես առաջնահերթություն են դիտարկվում երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները:

«Ամեն ինչ պարզ է, թե երկաթուղով ինչ ուղղություններ ունենք. մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մեկը մեր հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մի ուղղություն ունենք, որը Հրազդանից Իջևանով գնում է դեպի Ադրբեջան: Ունենք ևս մի ուղղություն, որն այսօր գործում է, դա Վրաստանի տարածքով է: Եվ դարձյալ մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում: Ամեն ինչ հստակ է, որ կան այսպիսի ուղղություններ՝ երկաթուղու մասով»,- ասել է փոխնախարարը՝ ամփոփելով՝ կոնկրետ Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից Մեղրիի հարավային հատվածով անցնող ուղղություններ:

Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է: Այսինքն՝ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ է ստանալու իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Սրանք են հիմնական ուղղությունները, որոնք, հնարավոր է, այս պարագայում ապաշրջափակվեն:

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծվել և գործում է եռակողմ աշխատանքային խումբ: Խումբն իր վերջին հանդիպումն է ունեցել դեկտեմբերի 1-ին, այն պետք է շարունակվի առաջիկա օրերին:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան