Ներքին 4 տարի առաջ - 13:50 30-11-2021

Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել․ պաշտպանության փոխնախարար

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որին ներկա էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, թե վերջին շրջանում լայն քննարկում է ծավալվել՝ սահմանին, առաջնագծում կրակել-չկրակելու հրամանի վերաբերյալ։

«Անցնող առնվազն 3 տասնամյակներում սահմանագծում ծառայող զինվորն իմացել է՝ ինչպես պետք է պահել սահմանը, երբ հակառակորդը դեմ-դիմաց է։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Դուք եղել եք պաշտպանության փոխնախարար այս ամբողջ տարվա ընթացքում»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ մայիսի 20-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։

«Երբ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանին զանգվածային ծեծկռտուքներ են տեղի ունեցել, տրամաբանորեն, ՊՆ ղեկավարությունը պետք է անդրադառնա, որ ամբողջ սահմանում կրակոցներով սահմանը չի պահվում, ուղղակի փայտերով-բանով իրար ծեծում են: Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում դիրքապահ, մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ստորաբաժանումները ոչ թե կրակելով են սահմանը պաշտպանել, այլ ուղղակի ծեծկռտուքի միջոցով են փորձել կասեցնել թշնամու առաջխաղացումը»,-պաշտպանության փոխնախարարին հարց ուղղեց Մանուկյանը։

Արման Սարգսյանն արձագանքեց․ «Միայն կարող եմ պնդել, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, վստահաբար։ Ինչ վերաբերում է Ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող, զինվորականների կողմից այդ պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են, որոնք կարող են և գնահատականի արժանանալ»,-ասաց նա՝ նշելով, թե ուսումնասիրություններ են իրականացվում։

«Կարծում եմ՝ քննության առարկա կդառնան նաև մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, ու դրանց արդյունքների մասին կիրազեկվեք»,-հավելեց Արման Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան