Ավելին 4 տարի առաջ - 16:08 28-11-2021

Սոնա Ռուբենյանի մայրը անդրադարձել է համացանցում չարախոսողներին

Երեկ մեր ընտանիքում շատ կարևոր իրադարձություն էր…

Ամուսնացրեցինք մեր ավագ դստերը,մեր առաջնեկին,մեր աչքի լույսին…

Երկու տարի ընկերություն արեցին մեր Սոնան ու Էմիլը,իսկ երբ ժամանակը եկավ ընտանիք կազմելու՝ վրա հասավ մեր ազգային ողբերգությունը…

Որոշեցինք սպասել, մինչ կլրանա տղերքի տարին…Այնպես չէ,որ ցավն է մեղմացել,կամ երկրի իրավիճակն է կայունացել ու դրական որևիցե մի բան կա ի շահ հայրենիքի,բայց…

Բայց պետք է ապրել,ստիպել մեզ ու ապրել,հիշել,պայքարել,լացած աչքերը սրբել ու նայել ապագային,թեկուզ մշուշոտ,անորոշ,չուրվագծվող,բայց հավատով լի ապագային…

Մեր երիտասարդները պիտի ապրեն այս երկրում,կայանան,ընտանիքներ կազմեն, շատ երեխաներ ունենան ,դաստեարակեն,կրթեն,սիրեն իրենց երեխաներին,քանզի ընտանիքների ամրությունից ու որակից է կախված մեր լավ օրը…Շատ բան էդ առումով բաց թողեցինք…Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված ու… Ունենք էն ,ինչ ունենք…Չարացել է մեր հասարակությունը,հեռվացել քրիստոնեական արժեքներից…Մենք մեր գլխին եկածից դասեր չենք քաղում,չենք ուզում հասկանալ ,որ իրար ատելով ,չարախոսելով,նախանձով ու վիրավորելով,կորցնում ենք մեր ազգային իմունիտետը,որակը ու հաջորդիվ ամեն ինչ…

Շնորհակալ եմ Սոնայիս հարսանյաց հանդեսի բոլոր ներկաներից,բոլոր շնորհավորանքներ հղողներից,բոլոր այն բարի մարդկանցից,ովքեր ուրախացան մեր ուրախությամբ…

Ցավում եմ համացանցում իրար հերթ չտվող ու Սոնայիս հարսանյաց զգեստը օրվա բամբասանքի ու իրենց չարության մաղձը հեռախոսի ստեղնաշարի միջոցով դուրս նետող այն զանգվածի համար,ովքեր արդեն անուղղելի են(մեզ այս մի երեք տարին ցույց տվեց),իրնց կյանքում ոչինչ չարած՝ոչ իրենց ,ոչ հայրենիքի համար անդեմ մարդիկ կարող են կարծիք հայտնել ու չհասկանալ,որ վաղուց նորաձևությունը հարսանյաց ,պլաստմասայից կարված ,ճռճռան,մեեեծ տարածություն զբաղեցնող զգեստի այլընտրանքային տարբերակներ է ստեղծել…

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում