Ներքին 4 տարի առաջ - 09:19 27-11-2021

Պատերազմից մեկ տարի անց կրկին քննարկվում է աշխարհազորի հարցը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել փակ քննարկում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Աշխարհազորի մասին» օրենքի շուրջ քննարկման է հրավիրել ՀՀ մարզպետներին․ ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի՝ Ռազմիկ Թեւոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Արեն Սարգսյանը եւ այլք:

Մարզպետներից մի քանիսը երեկ համառորեն հրաժարվեցին փակ հանդիպումից մանրամասներ հայտնել, միայն ասացին, որ քննարկել են օրենքին առնչվող հարցեր՝ գուցե առաջիկայում օրենքում որոշակի փոփոխություններ արվեն։

Հիշեցնենք, որ «Աշխարհազորի մասին» օրենքն ընդունվեց անցած տարի՝ պատերազմի վերջերին, թե ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորությունները, արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի գլխին կախված նոր պատերազմով, կփորձենք պարզել առաջիկայում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում