Ներքին 4 տարի առաջ - 15:27 26-11-2021

Կիրականացվեն 300 դպրոցի, 500 մանկապարտեզի շինծրագրեր. մանրամասնում են ԿԳՄՍ-ն և ՔԿ-ն

ՀՀ կառավարությունը խնդիր է դրել իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգման, վերանորոգման և կառուցման ծրագրեր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ուղղություններով աշխատանքներն ինտենսիվ ընթանում են:

«Երբ խոսում ենք նախադպրոցական հաստատությունների մասին, պետք է նշեմ, որ ծրագրերը վերաբերում են և՛ դասական մանկապարտեզների հիմնանորոգմանն ու կառուցմանը, և՛ փոքրաքանակ երեխաներով համալրված բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մատուցմանը: Օրինակ, մինչև 20 երեխա ունենալու պարագայում ոչ թե դասական մանկապարտեզ է ստեղծվում, այլ նման ծառայություն է ներդրվում: Արդեն 10 նման բնակավայրերում նախադպրոցական ծառայություն ստեղծել ենք»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հանրակրթության ոլորտում ծրագրերը ևս բազմաթիվ են: Խոսքը թե՛ մոդուլային դպրոցների կառուցման մասին է, թե՛ ընթացիկ հիմնանորոգումների: Ժաննա Անդրեասյանն առանձնացրեց Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում իրականացվող իր բնույթով բոլորովին նոր ծրագիրը: Այն խնդիր է դրել ապահովել կրթական որակյալ ծառայություն:

«Մեր նպատակն է միասնական աշխատանք իրականացնել, թե՛ ենթակառուցվածքների զարգացման, թե՛ որակյալ կրթության ապահովման միջոցով: Մենք նախատեսում ենք Կապանի 31 գյուղական բնակավայրերի համար ստեղծել նման 13 արդիական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ: Այսինքն՝ իրենց մեջ ներառելու են թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական ծառայությունները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնել են մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործընթացի դյուրացմանը:

«Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ավելի որակյալ ու արագ իրականացնել շինարարական ծրագրերը: Նախ՝ մենք այս տարի փոխեցինք սեյսմակայունության շինարարական նորմերը, որոնք հնարավորություն կտան առավել սեյսմակայուն ու որակյալ շինարարություն իրականացնել»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:

Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ կոմիտեն նախաձեռնել է բազմակի կիրառվող նախագծերի օգտագործման գործընթաց: Այն նախագծերը, որոնք արդեն կիրառվել են դպրոցներ ու նախակրթական հաստատություններ կառուցելու գործում, կկիրառվեն նաև այլ համայնքներում:

«Դա կարևոր քայլ է քաղաքաշինական ծրագրերն ավելի արագ իրականացնելու համար: Քանի որ նախագծման վրա բավական ժամանակ ենք ծախսում, հետևաբար հիմա մեկ որակյալ նախագիծ պատվիրելով և հաստատելով՝ այն կարող ենք կիրառել այլ տեղերում»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:

Ներկայացնելով ընթացքի մեջ գտնվող դպրոցների, նախակրթական հաստատությունների շինարարական ծրագրերը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը նշեց, որ ներկայում 100-ից ավելի կրթական օբյեկտի հետ կապված աշխատանքներ են իրականացվում: Բուն շինարարական գործընթացներ իրականացվում են շուրջ 30 օբյեկտում:

«Ներկայում ունենք փոքրաքանակ երեխաներով համալրված համայնքների թվով 22 դպրոցների կառուցման ծրագրեր, որոնցից 21-ի շինարարական աշխատանքները մեկնարկել են: Դրանցից 15-ի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականին: Սրանք մեկ հարկանի տիպային նախագծեր են 100-120 աշակերտների համար: Ներառված է նաև նախակրթարանի հատված»,- ասաց Արսեն Միրզոյանը:

Ներկայում ընթանում են 144 տեղ-հզորությամբ մանկապարտեզների նախագծման աշխատանքներ: Դրանք իրականցվում են արդեն իսկ Արևիկ համայնքի համար մշակված տիպային նախագծով: Արսեն Միրզոյանը նշեց, որ սա առաջին նախատիպը կլինի այդ հզորությամբ մանկապարտեզի՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ, արագ ընթացքող շինարարական պրոցեսներով: Մանկապարտեզը հանձնվելու է շահագործման կահավորված, անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, ինչը մեկ շինարարական փաթեթի մեջ է ներառված: Արդյունքները գնահատելուց հետո հնարավոր է այս մոդելը կիրառել նաև այլ նախագծերի դեպքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը