Ներքին 4 տարի առաջ - 16:54 24-11-2021

Արմավիրի մարզպետը նշանակվել է փոխվարչապետ

Oragir.News-ի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ է նշանակել Համբարձում Մաթևոսյանին։ Մինչ այս նշանակումը՝ Հ․ Մաթևոսյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար։

Ստորև ներկայացնում ենք Համբարձում Մաթևոսյանը ծնվել է 1992 թ., Գյումրի քաղաքում։

• 2009 թ. - ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը:
• 2009-2012 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը:
• 2012 -2015 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:

Աշատանքային գործունեություն

• 2011-2012 թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող:
• 2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու:
• 2013-2015 թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական:
• 2016-2018 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:
• 16.10.2018 թ. - Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

Համբարձում Մաթևոսյանն անկուսակցական է։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան