Ներքին 4 տարի առաջ - 21:02 23-11-2021

Փաշինյանը ներկայացրեց նոյեմբերի 9-ին Պուտինի և Ալիևի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառը

Հայկական կողմը պատրաստ էր նոյեմբերի 9-ին առցանց հանդիպել ադրբեջանական կողմի հետ, եթե այդ հանդիպումը հստակ խնդիր լուծեր, օրինակ` վերադարձվեին գերիները: Հակառակ պարագայում առաջարկ է արվել փոխել հանդիպման օրը՝ հաշվի առնելով այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցավոտ ընկալումը: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եղել է Պուտին-Ալիև-Փաշինյան առցանց հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում, և եթե այո՝ ո՞վ է հրաժարվել հանդիպումից ու ինչո՞ւ:

«Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է: Ես հստակ ասել եմ, մեր դիրքորոշումն անկեղծ հայտնել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և ծանր, դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել հստակ արդյունքի շուրջ, օրինակ` լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին: Հետո, երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այդքան լավը չէ, ես խնդրել ու առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 15-ից առաջ եղել է նոյեմբերի 26-ին հանդիպման առաջարկ: Իսկ հետո առաջացել է գաղափար՝ անել հանդիպում ոչ թե առցանց, այլ առերես: «Ես պաշտպանել եմ այդ գաղափարը, և պարզվել է՝ դա ընդունելի է նաև Ռուսաստանի նախագահի ու Ադրբեջանի նախագահի համար, և ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց Փաշինյանը:

Նա կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել, չարչարվել և գտնել փոխընդունելի լուծումներ: «Բայց երբեմն սիմվոլիկայի կամ այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն: Եվ ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում էլ ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը՝ որքան էլ որ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետև արդեն Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ, այդ գործելակերպով թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը: Եվ ես ասացի, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան