Ներքին 4 տարի առաջ - 21:49 22-11-2021

Քարտեզը Թուրքիայի քաղաքականության հեռանկարային ծրագրի հրապարակային մասն է, որի համար ծախսում են ահռելի ռեսուրսներ․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արեւելագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոալիցիոն իր գործընկերոջ նվիրված թյուրքական աշխարհի քարտեզի շուրջ ծավալվող քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրվա ընթացքում մի շարք երկրների մամուլում, սոցցանցերում ակտիվորեն տարածվող «Պեսկովի ապտակն Էրդողանին» տրամաբանությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանին նվիրված թյուրքական աշխարհի քարտեզի թեմայով, մեծ հաշվով, ընդամենը սեփական քաղաքական, քարոզչական, հասարակական շրջանակներում տեղ գտած աղմուկը մեղմելուն միտված փորձ էր։ Եվ ընդամենը դա։

Այո, դիվանագիտական հռետորաբանության ձևի առումով ամեն բան կարգին է՝ Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ այդ թվում նախագահի քարոզչական քայլին պատասխան է հնչում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով։

Իսկ այ բովանդակության մասով հնչած խոսքը, ըստ էության, ուղիղ զարգացում-հիմնավորումն է նույն քննակրկվող քարտեզի քարոզչական ուղերձների։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար ցավում եմ, այն է, որ քարտեզի վրա ամեն դեպքում չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում։ Այն Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։ Դա այն սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք սկիզբ են առել»։

Ի վերջո, հենց դա էլ ընդգծվում է քարտեզում. մերօրյա Թուրքիան ոչ միայն ձգտում է, այլև առարկայական քայլեր է անում դեպի «այն սուրբ վայրը», որտեղ ծագել են և նաև՝ որտեղ ծավալվել։ Քարտեզը Թուրքիայի քաղաքականության հեռանկարային ծրագրի հրապարակային մասն է, որի համար ծախսում են ահռելի ռեսուրսներ՝ քաղաքական, տնտեսական, մարդկային, ռազմական, փորձում են ստանալ-կառուցել «ճանապարհ-միջանցքներ»...

Իսկ ինչ է անում Ռուսաստանը, ոչ միայն խոչընդոտում, այլ իր քաղաքականությամբ միայն «կարմիր գորգով» է պատում նաև դեպի Սուրբ Ալթայ տանող ճանապարհները...»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի