Ներքին 4 տարի առաջ - 19:37 18-11-2021

«Կործանիչ հարված» ազգակործան դավաճանին

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր գործադիրի հերթական նիստը, նորից խոսեց տարածքների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ տարածքները հանձնելու «օրինական» գործընթացի մասին։ Նա կրկնեց այն, ինչ նախորդ օրը խորհրդարանում էր հայտարարել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ ինքը Ռուսաստանից երեք առաջարկ է ստացել:

«Երեքն էլ մեզ համար, ըստ էության, ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- հայտարարեց Փաշինյանը։

Այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին խնդրել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները, որպեսզի փորձեն իրագործել այս գործըթնացը Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը սրանով բացահայտ ցույց տվեց, որ ինքը իրագործելու է այդ դեմարկացիա և դելիմիտացիա կոչվածը, որի անվան տակ, իրականում, հանձնելու է նոր տարածքներ Ադրբեջանին, և դա շատ լավ հասկանում են բոլորը՝ ընդդիմությունը, ընդդիմության ընդդիմությունը, ընդդիմության ընդդիմությանը ընդդիմացողները և այսպես շարունակ։

Եվ թվում էր, թե դրան պետք է հետևեր ընդդիմության բոլոր շերտերի, բայց առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության կոնկրետ գործողությունները։ Հետևեց, բայց միայն «Ֆեյսբուքում»։ Կառավարության նիստից հետո Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն իր համանուն խմբակցությամբ որոշեց «կանխարգելիչ հարված» հասցնել Նիկոլ Փաշինյանի ազգակործան որոշումներին՝ առաջարկելով ֆլեշմոբ իրականացնել «Ֆեյսբուքում»։

Ֆլեշմոբի իմաստը հետևյալն էր․ բոլոր նրանք, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությանը, թող իրենց ֆեյսբուքյան էջերում հետևյալ գրառումը կատարեն․ «Ազգակործան դավաճան»։

Եվ ժամը 15։00-ից սկսած՝ «Ֆեյսբուքը» ողողվեց «Ազգակործան դավաճան» գրառումներով։ Ֆլեշմոբին միացան նաև ՀՀԿ-ականներն ու ՀՀԿ-ին հարող ընդդիմադիրները, որ ցույց տան ընդդիմադիր երկու թևերի միասնականությունը այս հարցում ևս։ Կարճ ժամանակ անց հայտնվեց նաև ընդդիմության ընդդիմությունը՝ հեգնելով, թե որն էր այդ ֆլեշմոբի իմաստը, ինչի՞ համար էր, ի՞նչ խնդիր լուծեցին դրանով և այլն։ Այդպես էլ «Ֆեյսբուքում» միմյանց կործանիչ հարվածներ հասցնելով էլ մթնեցրին իրենց օրը ընդդիմադիրները։ Իսկ այդ ընթացքում, մինչ ընդդիմությունն իրեն «Ֆեյսբուքում» հայհոյում էր, Փաշինյանը հասցրեց ընդունել ԵԱՏՄ երկրների վարչապետներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում