Ներքին 4 տարի առաջ - 16:03 18-11-2021

Գյումրու նորընտիր փոխքաղաքապետերից մեկը Սուրեն Պապիկյանի ազգականն է

Գյումրու ավագանու արտահերթ նիստում «Բալասանյան դաշինք» սոցիալական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ–ն ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։

Ավագանու անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին և 39-ամյա Դավիթ Առուշանյանին։ Կողմ քվեարկեցին «Քաղաքացիական կուսակցության» և «Բալասանյան դաշինք» սոցիալական խմբակցության ավագանու ներկա անդամները։

Որոշման նախագծին դեմ քվեարկեցին «Ապրելու երկիր» և «Զարթոնք» ազգային քրիստոնեական խմբակցությունների 5 անդամները, ձեռնպահ` Հայաստանի հանրապետական կուսակցության 2 անդամները։

Արթուր Պապիկյանն աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայում։ Նա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։ Դավիթ Առուշանյանը աշխատանքային գործունեությունը սկսել է որպես զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն, 2006 թվականից՝ արդեն ղեկավար։

«Մենք կառուցողական աշխատանք ենք ակնկալում, ավելի շատ քաղաքաշինական խնդրով եմ զբաղվելու։ Մեր քաղաքն էնքան խնդիրներ ունի, մեր գյումրեցու ասածի նման` էնքան դարդ ու ցավ անելիքներ ունենք, որ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չենք էլ ունենալու։ Փորձելու ենք քաղաքը ժամ առ ժամ, օրեցօր, մեր ամենօրյա ուշադրությամբ, համատեղ, բոլոր կարող ուժերի ներգրավմամբ ծաղկեցնել, գեղեցկացնել, անել այն, ինչ դրված է քաղաքապետի, փոխքաղաքապետի պարտականությունների մեջ, ավելին ենք անելու, որ արդարացնենք մեր գյումրեցիների, մեր սիրելիների սպասելիքները»,-նիստից հետո լրագրողներին ասաց Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինքը՝ 9637 քվե (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 քվե (29,56 %), «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 քվե (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 քվե (5,65%), Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 քվե (5,06%):

Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։

Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր էին ստորագրել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան

Ձեզ գուցե հետաքրքրի