Մամուլ 4 տարի առաջ - 08:11 18-11-2021

Կգնա՞ն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության․ Փաստ

«Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից առաջ, մոտ տասն օր շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախակի էին բարձրաձայնում այն մասին, որ Հայաստանում նոր թափ է ստացել հակառուսական հիստերիան: Նշում էին, որ այս դաշտում «առաջամարտիկներն» են ոչ միայն ԱԺԲ-ն, որի առանձին ներկայացուցիչներ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, նույնիսկ սպառնալիքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների ու Ռուսաստանի դեսպանատան հասցեին, ոչ միայն այս թեմայում «մշտական» ունեցող, այսպես կոչված, սորոսականները, այլև հենց իշխանության առանձին շրջանակներ, որոնք Արցախում և Հայաստանի սահմաններում տեղի ունեցող ցանկացած բախում կամ միջադեպ փորձում են ռուսների «գրպանը» գցել:
Եվ ահա, նախօրեի իրադարձությունների ֆոնին ռուսական ԶԼՄ-ները հատուկ շեշտադրումներ են անում այն հանգամանքին, որ ԱԺ նիստում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորները «հերթով-շարքով» օգնության էին կանչում Ռուսաստանին՝ միևնույն ժամանակ շանտաժ անելով Մոսկվային, թե հակառակ դեպքում կդիմեն այլ ուժերի: Ռուսաստանյան մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ ոչ միայն նոյեմբերի 16-ի իշխանական ելույթներն ու հայտարարությունները, այլև վերջին շրջանում առավել սրված հակառուսական «քաոսը» հուշում են, որ պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության խնդիր է դրել:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ԱԺ նոյեմբերի 16-ի նիստի բոլոր ելույթներն անխտիր մշակված կամ հաստատված են «ամենավերևում», այն է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այն, որ ՔՊ-ում ելույթների գերակշիռ մասը նախապես համաձանեցվում է, նորություն չէ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս դեպքում աշխատել են ամեն մի ձևակերպման վրա, որպեսզի «կուրսը» նույնական լինի»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի