Արտաքին 4 տարի առաջ - 22:44 15-11-2021

Ադրբեջանն Իրանին կապող նոր ավտոճանապարհ է կառուցվելու

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են երկիրը Իրանի հետ կապող նոր ավտոճանապարհ կառուցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունների՝ ճանապարհը կառուցվելու է «Արաքսի հովիտ» տնտեսական գոտուց մինչև Իրանի սահման ընկած հատվածում։

Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ «Արաքսի հովիտ» տնտեսական գոտին հատուկ նշանակություն ունի Ադրբեջանի համար և այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» գործարկումից հետո վերջինիս նշանակությունն ավելի կաճի։

Նշվում է նաև, որ Իրանի հետ սահմանին Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղակայելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը