Ներքին 4 տարի առաջ - 15:20 12-11-2021

Մեկնարկեց «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը

Եվրոպական միության աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը էական նշանակություն կունենա համայնքների տեղական կարողությունների զարգացման, տարածաշրջանում ներառական տնտեսական աճի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվեց նոյեմբերի 12-ին կազմակերպված միջոցառմամբ:

Ծրագիրը կգործի մինչև 2024 թվականը և Արևելյան գործընկերության երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ՝ միևնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա:

«Այս ծրագիրն օգնելու է ՀՀ համայնքներին՝ համակարգված, համակողմանի ձևով արձագանքել մի շարք բավականին բարդ մարտահրավերների: Աշխատելու ենք միասին Հայաստանում Արևելյան գործընկերության երկրների գործընկերների հետ՝ հատկորոշելու համակողմանի զարգացման խնդիրներ և տեղական գործընկերների հետ համատեղ այդ խնդիրները լուծելու նորարարական ձևով՝ օգտագործելով համակողմանի մոտեցում»,-ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

ՄԱԶԾ-ի կողմից աջակցվող ծրագիրը համակողմանի է: «Մենք տարածուն խորհրդատվական աջակցություն կտրամադրենք, որ համայնքները կարողանան տեսնել խնդրի լուծումը»,-ասաց Նացվլիշվիլին ու հավելեց՝ ինչ-որ հատվածում կլինի նաև ֆինանսական աջակցություն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 10-ին լրացել է համայնքների կազմավորման 25-ամյակը: «Համայնքների կազմավորումը բավականին հետաքրքիր, բարդ փուլ է եղել: Եվ 25 տարի անց մենք կանգնած ենք մի նոր խոշոր փուլի առջև, դա համայնքների խոշորացման փուլի ավարտն է, բայց մյուս կողմից՝ հասկանում ենք, որ վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չի ունենում: Ե´վ այս ընթացքում, և´ հիմա, և´ առաջիկայում անընդհատ կունենանք տարբեր ծրագրեր, որոնցով կօգնենք, կաջակցենք համայնքներին, դրանց տարբեր գործառույթների, ծառայությունների մատուցման, ապակենտրոնացման և այլ հարցերում: Այս ծրագիրը նորից ուղղված է այդ նպատակին»,- ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների հետ կկարողանան աջակցել դեկտեմբերի 5-ից ձևավորվելիք 79 համայնքներին: Նախարարը նկատեց՝ ծրագիրը բավականին լայն շրջանակ ունի: «Գլխավոր շեշտադրումը համայնքների ապակենտրոնացմանը, նրանց կարողությունների զարգացմանը գնալն է: Եվ հույս ունենք, որ այս ծրագիրը կլինի մեր այն ծրագրերից մեկը, որն իսկապես այդ ուղղությամբ լրջագույն աշխատանք կտանի գործընկերների աջակցությամբ: Եվ մենք կկարողանանք գնալ համայնքների զարգացման, ապակենտրոնացման»,- ասաց նախարարը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց. «Ծրագրի հիմնական նպատակն է համայնքներին գիտելիք փոխանցել, դրանք տեղափոխել դեպի «կանաչակենտրոն» նորարարական տնտեսական միջավայր, ինչը ենթադրում է, որ դրանք պետք է համագործակցեն տեղական իշխանությունների, քաղհասարակության հետ, բիզնես համայնքի հետ, որպեսզի կարողանանք ստեղծել ավելի լավ տնտեսական միջավայր»:

Ծրագրի առաջին փուլը, ըստ դեսպանի, բավականին հաջողված է: Նա նկատեց՝ Հայաստանում բավականին լուրջ մարտահրավերներ կան, և սա լավ հնարավորություն է տալիս վերլուծել համայնքային զարգացման կարողությունները և համայնքային հաջողությունների հնարավորությունը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը տեսաուղերձով իր ողջույնի խոսքում կարծիք է հայտնել, որ ծրագիրը էական նշանակություն կունենա համայնքների դիմակայունության ամրապնդման, տեղական կարողությունների զարգացման հարցում: «Նշանակալից եմ համարում դրա շրջանակներում տեղական բնույթի տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու իրացումը՝ նաև ներդրումների ներգրավման տեսանկյունից»,- ասել է Պապիկյանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ