Արտաքին 4 տարի առաջ - 23:46 10-11-2021

Թուրքիայում երկհարկանի շենք է փլուզվել

Թուրքիայի արևելյան Մալաթիա քաղաքում երկհարկանի շենք է փլուզվել։ Փլատակների տակ հայտնվել է 21 մարդ։ Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ տարբեր ծանրության վնասվածքներով 14 մարդ հոսպիտալացվել է։

Փլուզումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ի երեկոյան։

Առաջին հարկում գտնվող շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Նախնական տեղեկություններով՝ փլուզմանը կարող էր հանգեցնել պատերից մեկի վնասումը։

Դեպքի վայրում աշխատել է մոտ 260 փրկարար, որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Ութ մարդ ինքնուրույն դուրս է եկել։

Քրեական գործ է հարուցվել շենքի սեփականատիրոջ և վերանորոգման աշխատանքներ իրականացնող երեք պատասխանատուների նկատմամբ։ Նրանք բոլորը կալանավորված են։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց