Արտաքին 4 տարի առաջ - 16:20 09-11-2021

Թուրքիան Հայաստանին կոչ է անում հրաժարվել «թշնամությունից»

Երկուշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, թե Հայաստանը պետք է հրաժարվի «թշնամությունից» և նայի ապագային:

Պետական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված արարողության ժամանակ Աքարը հայտարարել է, որ ապագան չի կարող կառուցվել «չարության և ատելության վրա»: «Թուրքիան իր պատմական պատասխանատվության շրջանակներում կշարունակի ձգտել՝ ապահովելու տարածաշրջանի խաղաղությունը, հանգստությունը և կայունությունը»,- ասել է Աքարը։

Գործակալությունը հիշեցրել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020 թվականի սեպտեմբերին ռազմական հաջող հարձակում է ձեռնարկել հայկական զինուժի դեմ։ Հակամարտությունն ավարտվել է նոյեմբերին՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարով, ինչի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը «վիճելի տարածքների» մեծ մասի վրա։

«Հաղթանակ ձեռք բերվեց, բայց նոր պայքար է սկսվել ապահովելու մշտական այնպիսի ​​խաղաղություն, որը երկար տարիներ կայունություն կբերի Կովկասին», - ընդգծել է Աքարը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը «չափազանց կառուցողական մոտեցում» են ցուցաբերել ապագա սերունդների համար խաղաղություն ապահովելու գործում՝ բացելով կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջանի դռները։

Ավելի վաղ Էրդողանը Ալիևի հետ համատեղ ասուլիսում նշել էր, որ իրավիճակն այժմ տևական խաղաղության, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու տեսանկյունից առավել, քան երբևէ բարենպաստ է:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է