Ավելին 4 տարի առաջ - 22:01 08-11-2021

Բժիշկները հեռացրել են նորածին տղայի պոչը

Ալբերտ Սաբինի մանկական հիվանդանոցի բրազիլացի վիրաբույժները հեռացրել են երեխայի պոչը, որով նա ծնվել էր։ Հազվագյուտ վիրահատության մասին բժիշկները պատմել են Journal of Pediatric Surgery Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում:

Երեխայի մայրը առողջ է եղել, ալկոհոլ և թմրանյութեր չի օգտագործել, սակայն հղիության ընթացքում օրական 10 սիգարետ է ծխել, նաև միզուղիների վարակ է ունեցել, որը բուժել է հակաբիոտիկներով։ Տղան ծնվել է հղիության 35-րդ շաբաթում, ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների, սակայն երեխայի մոտ ախտորոշվել է դեղնախտ և, բացի դրանից, երեխան ծնվել է մոտ 12 սմ երկարությամբ, գնդիկավոր ծայրով պոչով։

Պոչը հայտնվում է մարդկային բոլոր սաղմերի մոտ զարգացման չորրորդ շաբաթվա ընթացքում և անհետանում ութերորդում՝ վերածվելով պոչուկի։ Բայց երբեմն այն երբեք ամբողջովին չի անհետանում: Նորածինների պոչերը լինում են կեղծ՝ հիմնականում բաղկացած ճարպային կամ կռճիկային հյուսվածքից, և իսկական՝ մկաններով, արյունատար անոթներով և նյարդերով: Հայտնի է իրական պոչերի ընդամենը մոտ 40 դեպք, և այս տղայի դեպքը դրանցից մեկն է։

Վիրահատությունից հետո բժիշկները խորհուրդ են տվել ծնողներին դիմել մանկական նյարդաբանի։ Զարգացման նման անոմալիաները կարող են լինել նյարդային համակարգի վնասման նշան, սակայն նման ախտահարման ոչ բոլոր ախտանիշներն են նկատվում այդքան վաղ տարիքում: Հետագա դիտարկումը կօգնի անհրաժեշտության դեպքում ժամանակին նկատել և ուղղել զարգացման շեղումները։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից