Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:57 08-11-2021

Իլոն Մասկը Twitter-ում փոխել է իր անունը

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը որոշել է Twitter-ում փոխել իր անունը։ Նա իրեն Lorde Edge է անվանել: Մասկը փոխել է նաև իր «բնակման վայրը»՝ նշելով այն Trollheim անվանումով։

Հետաքրքիր է, որ Մասկը չի բացահայտել իր որոշման պատճառները։ Սոցցանցում անվան փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Tesla-ի հիմնադիրը բաժանորդներին առաջարկել է որոշել ընկերության 10% բաժնետոմսերի ճակատագիրը։

Գործարարի խոսքով, դա իր համար հարկեր վճարելու միակ տարբերակն է: Ձեռնարկատերը ծառայության օգտատերերին առաջարկել է քվեարկել գաղափարի օգտին։ Մասկը վստահեցրել է, որ կառաջնորդվի համայնքի կայացրած որոշմամբ։

Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն, նոյեմբերի 1-ին Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 300 միլիարդ դոլարը։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք