Արտաքին 4 տարի առաջ - 09:46 06-11-2021

Չեխիայի նախագահին լյարդի ցիռոզ են ախտորոշել

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տառապում է խրոնիկ հիվանդությամբ, նրան լյարդի ցիռոզ են ախտորոշել, և ստամոքսի մեջ սնուցող խողովակ են մտցրել։ Այս մասին հայտնել է նախագահի առողջությանը հետևող բժշկական կոնսիլիումի անդամ, վիրաբույժ Պավել Պաֆկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս հիվանդությունը տարբերվում է նրանով, որ երկար տարիներ կարող է զարգանալ առանց նշանների կամ նվազագույն նշաններով»,- ասել է նա:

Պաֆկոն հավելել է, որ դեռ վաղ է խոսել Չեխիայի նախագահի Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալից դուրսգրման ժամկետների մասին, քանի որ դա կարող է տևել մինչև չորս շաբաթ։

Զեմանը հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին։ Պետության ղեկավարի հոսպիտալացման պատճառը նրա խրոնիկական հիվանդությամբ ուղեկցվող բարդություններն էին։ Նա հոսպիտալացվել է խորհրդարանական ընտրություններից հետո։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է