Արտաքին 4 տարի առաջ - 09:42 04-11-2021

Մերկելը հրաժեշտի այցով ժամանել է Ֆրանսիա

Ֆրանսիայի արևելքում գտնվող Բոն քաղաքի բնակիչները ջերմորեն են դիմավորել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով վերջին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Ինչպես վկայում են Ելիսեյան պալատի տարածած տեսագրությունները, հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Մերկելին դիմավորելու համար։

Մերկելը, որը ղեկավարում է Գերմանիայի կառավարությունը 2005թ.-ից, վերջին 16 տարիների ընթացքում եղել է Ֆրանսիայի չորս նախագահների զրուցակիցը։

Ֆրանսիական կողմը գերմանացի քաղաքական գործչի հրաժեշտի այցին ընտանեկան հանդիպման բնույթ է տվել, կանցլերին ուղեկցել է նրա ամուսինը՝ Յոահիմ Զաուերը, իսկ Ֆրանսիայի նախագահը հյուրերին դիմավորել է կնոջ՝ Բրիջիթի հետ։ Agence France-Presse-ը նշել է երկու երկրների ղեկավարների միջև հաստատված ջերմ հարաբերությունները։ Ֆրանսիայի նախագահը հունիսին դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, որը հրավիրվել է Գերմանիայի մայրաքաղաք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված հիմնական սահմանափակումների չեղարկումից հետո: Մերկելը սեպտեմբերին ժամանել էր Ֆրանսիա՝ Մակրոնի հետ աշխատանքային հանդիպման։

Ֆրանսիայի ղեկավարը վերջերս բազմիցս է նշել «Անգելա Մերկելի ակտիվ դերը երկու երկրների հարաբերություններում», նրա «զսպվածությունը» և «զրուցակցին լսելու ունակությունը»։

Ֆրանսիայում ջերմ ընդունելության հետ մեկտեղ Մերկելին պարգևատրել են Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ Խաչով։ Սա ֆրանսիական գլխավոր մրցանակի բարձրագույն աստիճանն է, որը սահմանվել է 1802թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության առաջին հյուպատոս Նապոլեոն Բոնապարտի կողմից։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան