Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 16:22 01-11-2021

Գյումրիից Նիկոլին ենք ստացել, Գյումրին թալանածներն էլ Նիկոլի աջ ձեռքն են. Հայկազուն Ալվրցյան

«Գյումրիից միշտ էլ վերջին շրջանում անակնկալներ ենք ստանում, օրինակ, Գյումրիից Նիկոլին ենք ստացել, նրա մեկնարկը…Զարմանում եմ, որ բոլորին թվում էր, թե իբր Գյումրիում բան է փոխվել, ումո՞վ՝ Բալասանյանո՞վ»,- «Հայելի» ակումբում տարակուսանք հայտնեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Նա (Սամվել Բալասանյանը-Ա.Ա.) բազմակուսակցական մարդ է, ինչո՞ւ նրա մեջ էդքան կուսակցությունները կտեղավորվեն, իշխող կուսակցությունը՝ ո՞չ…Էդ մարդը բնույթով այդպիսին է: Պաշտոնում երկարակյացները մարդիկ են, որնք մշտապես հարմարվողական են: Իշխանությունների պատմության մեջ ամենաերկարակյաց մարդիկ հարմարվող մարդիկ են, քծնող ու քցվող… Բալասանյանը մինչեւ հիմա ի՞նչ էր արել այս ազգի համար, որ հանկարծ պետք է հույս ունենայիք, որ թե հեղաշրջում էր անելու…Նա այս երեք տարիներին իշխանություն է եղել Նիկոլի հետ, ո՞նց կարող էր հականիկոլական լինել, հականիկոլական լինելը պատրանքային էր...Եղե՞լ է, որ որեւէ հականիկոլական դեմք հանրապետության երկրորդ քաղաքում Նիկոլի իշխանության ժամանակ մնա պաշտոնին, չէ, չի եղել, իսկ եթե մնացել է, էլ ի՞նչ հականիկոլական…Ցոլակյանը, Անդոն, մանդոնները, Գագիկ Մելքոնյանը, մնացածը»,-ասաց Ալվրցյանը: «Գյումրեցիների տղաները 60 հոգով գերի ընկան, ի՞նչ արեցին, բացի ծնողների ցասումից ու ընդվզումից…Ոչ մի բան, Գյումրին ոչինչ չարեց: Առայժմ չի էլ անելու այս հոգեբանության ու մտայնության պայմաններում…Ժամանակին ամբողջ Գյումրին թալանած Անդոն ու բանակը թալանած Գագիկ Մելքոնյանը հիմա Նիկոլի աջ ձեռքն են…»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին