Ներքին 4 տարի առաջ - 14:07 01-11-2021

«Վնգստացող դատավոր» արտահայտության համար Փաշինյանի նկատմամբ վարույթ կհարուցվի․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է. «2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել, և ժամանակ առ ժամանակ հիշեցվում է տարբեր հանրային գործիչների կողմից։

Սակայն փաստն այն է, որ, բացի քաղաքական քննարկումներից, այն հանգեցրել է նաև որոշակի իրավական գործընթացների։

Մասնավորապես «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեռևս 2019 թվականին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության կողմից դիմում էր ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, նշված արտահայտությունը կատարելով, թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում։ Հանձնաժողովը վարույթ չէր ընդունել դիմումը, և նույն ՀԿ-ն այդ գործողությունը վիճարկել էր դատարանում՝ խնդրելով պարտավորեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նշված փաստով հարուցել վարույթ։

Եվ ահա շուրջ երկու տարի անց այս դատական վեճը ստացել է իր վերջնական հանգուցալուծումը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը դեռևս 2020թ․ օգոստոսի 24-ի վճռով բավարարել էր «Քաղաքացիական գիտակցության» հայցը, այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում, որը 2021թ․ մայիսի 26-ի որոշմամբ առաջին ատյանի վճիռը թողել էր անփոփոխ։ Այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, սակայն 2021թ․ սեպտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր Հանձնաժողովի բողոքը վարույթ ընդունելը՝ վերջնականապես լուծելով այս դատական վեճը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսպիսով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստիպված է լինելու վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության համար ու նրան ենթարկել պատասխանատվության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում