Ներքին 5 տարի առաջ - 10:19 31-10-2021

Խաչքարի օծում՝ Պաշտպանության բանակում

Հոկտեմբերի 30-ին Պաշտպանության բանակի զորմասերից մեկում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ընթացքում այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում: Այս մասին հայտնում են ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության ֆեյսբուքյան էջում:

«Խաչքարի օծում Պաշտպանության Բանակում
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին Պաշտպանության բանակի զորմասերից մեկում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ընթացքում այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունը Կարապետյան ընտանիքինն էր, որին իրենց աջակցությունն էին բերել զորամասի հրամկազն ու զինծառայողները:

Օծման կարգը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրհամայանի ձեռամբ:

Քարոզով դիմելով արարողության մասնակիցներին՝ Սրբազան հայրը նշեց, որ պատերազմը մի արհավիրք է, որը պատուհասեց Արցախ աշխարհին շուրջ մեկ տարի առաջ և խախտեց մեր խաղաղությունը: Այս օրերին մենք հիշտակում ենք մեր նահատակ զինվորների մահվան առաջին տարելիցը և նրանց հիշատակին կանգնեցում խաչքարեր՝ հանձն առնելով վառ պահել նրանց հիշատակը և շարունակել կիսատ թողած գործը: Շարունակել ոչ միայն ծառայության ժամանակ, այլև դրա ավարտից հետո՝ յուրաքանչյուրս մեր բաժին նպաստը բերելով հայրենիք զորացման սրբազան առաքելությանը:
Հավարտ օծման արարողության հոգեհանգստյան աղոթք բարձրացվեց առ Աստված` մեր քաջարի զինվորների հոգու հանգստության համար:
ՊԲ N զորամասի գնդերեց Մանավազդ սրկ. Մկրտչյանը»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը