Արտաքին 4 տարի առաջ - 19:14 28-10-2021

Արմեն Սարգսյանը նամակ է գրել Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում հաղորդել է, որ նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խորհրդային քարտեզների վերաբերյալ, որոնցում պատկերված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։

Սարգսյանը նշել է, որ այս նամակը գրել է 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո։ Նա հստակ չգիտեր, թե որտեղ են գտնվում այդ քարտեզները, բայց կասկածում էր, որ դրանք գտնվում են Գլխավոր շտաբում։

«Մենք ընդհանուր պատմություն ունենք և՛ Ռուսական կայսրությունում, և՛ Խորհրդային Միությունում... Այս հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի»,- նշել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Վալդայի ֆորումում Պուտինը հաղորդել էր, որ խորհրդային սահմաններով քարտեզները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին