Ներքին 4 տարի առաջ - 18:06 28-10-2021

Ամերիաբանկի թվայնացման օրակարգ. Էկոհամակարգեր

2021թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշների ամփոփում

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Բանկի հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է: Բանկի ընթացիկ տարվա առաջնահերթություններն են թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը և այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը:

Ամերիաբանկի 3-րդ եռամսյակի գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով, մասնավորապես, ակտիվներ /1,079 մլրդ ՀՀ դրամ/, պարտավորություններ /955 մլրդ ՀՀ դրամ/, վարկային ներդրումներ /660 մլրդ ՀՀ դրամ/, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ /672 մլրդ ՀՀ դրամ/, զուտ շահույթ /14 մլրդ ՀՀ դրամ/ մասով: Կանոնադրական կապիտալի գծով Բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը /54 մլրդ ՀՀ դրամ/:

2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով:

ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ:

Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ, որը.

· հնարավորություն է տալիս իր հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր),

· թույլ է տալիս հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում,

· ոչ միայն լուծում է հաճախորդների ֆինանսական կարիքները, այլև առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:

Ամերիա Բիզնես հարթակ/ ՓՄՁ օնլայն վարկեր

Ամերիա բիզնես հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով: Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար բիզնես քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ, օնլայն վարկ` 5 րոպեում (մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող վարկի դեպքում)` նաև հարկային հածվետվությունների հիման վրա: Ամերիա Բիզնես հարթակից կարող են օգտվել ինչպես Բանկի գործող հաճախորդները, այնպես էլ այն գործարարները, որոնք կցանկանան Ամերիաբանկի հետ սկսել ու զարգացնել իրենց բիզնեսը: Հարթակը շարունակաբար կկատարելագործվի` առաջարկելով նոր լուծումներ ՓՄՁ-ների համար` ապահովելով բիզնես, ֆինանսական և ոչ ֆինանսական հնարավորությունների համապարփակ էկոհամակարգ:

Սմարթ հաշիվ

Սմարթ հաշիվն ամբողջությամբ առցանց բացվող բանկային հաշիվ է, որի արդյունքում հաճախորդին տրամադրվում է նաև միջազգային անվճար վճարային քարտ` անվճար առաքումով, և Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ, որի միջոցով 24/7 ռեժիմով վերջինս կարող է կառավարել իր հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

Օնլայն վարկեր անհատների համար

Ամերիաբանկը ստեղծել է ֆիզիկական անձանց առցանց վարկավորման customer.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս առանց Բանկ այցելելու դիմել ֆինանսավորման համար և ստանալ հայտի պատասխանը 5 րոպեում:

Կառուցապատողների առաջարկները մեկ հարթակում

Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման estate.ameriabank.am հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:

Ավտոսրահների առաջարկները մեկ միասնական հարթակում

Ամերիաբանկը ստեղծել է automarket.ameriabank.am միասնական հարթակ ավտոմեքենաների դիլերների մեծ ցանցի համար։ Ընտրելով մեքենան և նույն պահին ծանոթանալով վարկավորման պայմաններին` հաճախորդները կարող են անմիաջապես պարզել, թե որքան վարկ կարող են ստանալ, այնուհետև այցելել ավտոսրահ:

Բացի թվարկված առցանց հարթակներից` Բանկը ստեղծել է նաև այլ առցանց գործիքներ` Ameriastream` դրամային արագ փոխանցումներ հեռախոսով, առցանց վճարումներ կայքի միջոցով, Օնլայն ապահովագրություն` մի շարք ապահովագրական պայմանագրերի կնքում` առանց Բանկ այցելելու, www.liooli.am` Օնլայն գնումների հարթակ, որտեղ ներկայացված է հայ արտադրողների ապրանքատեսականին:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur