Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 14:06 28-10-2021

Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը

Դաշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին արդեն տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին: Քաղաքապետարանն էլ հայտարարությամբ տեղեկացրել է, որ այն ընդունվել է ի գիտություն: Նշենք, որ նոյեմբերի 9-ը և 10-ը պատահական օրեր չեն: Նախորդ տարի այս օրերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվեց հայտարարություն, որով Արցախում կանգ առան 44 օր շարունակվող մարտական գործողությունները: Ընդդիմությունն այդ փաստաթուղթը համարում է կապիտուլյացիա: Հիշեցնենք, որ իշխանափոխության պահանջով՝ փողոցային պայքարի մասին այս ամսվա սկզբին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Նշենք նաև, որ ընդդիմությունը պատերազմից հետո ևս իշխանափոխության պահանջով դուրս էր եկել փողոցային պայքարի, բայց հաջողություն չունեցավ: Ուշագրավ է՝ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո: Փաշինյանի ղեկավարած ուժը, այդ ընտրություննրի արդյունքներով, Հայաստանում կրկին իշխանություն ձևավորեց:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին