Արտաքին 4 տարի առաջ - 13:43 28-10-2021

Ավստրիայում COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվել

Ավստրիայում հայտարարել են կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին։ Նախօրեին երկրում ավելի շատ նոր դեպքեր են գրանցվել, քան 2021թ.-ի ցանկացած այլ 24-ժամյա ժամանակահատվածում, գրում է The Local-ը։

Ընդհանուր առմամբ, նախորդ 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման 4261 նոր դեպք, որը զգալիորեն գերազանցում է նախորդ յոթ օրվա միջին ցուցանիշը. մեկ օրում 3584 դեպք։

Վերջին անգամ վարակման դեպքերի օրական թիվը գերազանցել է 4000-ը 2020թ.-ի նոյեմբերին, երբ գրանցվել է 4047 նոր դեպք։

Ավստրիայում աճել է նաև կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը՝ հասնելով 1257-ի, որը մեկ շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերի թվի ավելի քան 30% աճ է։

Երկրի իշխանությունները նշում են, որ արևմտաեվրոպական հարևանների հետ համեմատած, Ավստրիայում պատվաստումների մակարդակը ցածր է. կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ ներարկում է ստացել բնակչության ընդամենը 62.3 տոկոսը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին