Արտաքին 4 տարի առաջ - 13:35 28-10-2021

Ֆրանսիայում հայտարարել են, որ Լուկաշենկոյի հարազատները զբաղվում են մարդկանց թրաֆիքինգով

Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական հարցերով պետքարտուղար Քլեման Բոնը Ալեքսանդր Լուկաշենկոյի հարազատներին մեղադրել է մարդկանց թրաֆիքինգով զբաղվելու մեջ, հաղորդում է DW-ն։

Միևնույն ժամանակ, Քլեման Բոնը չի մատնանշել, թե Լուկաշենկոյի հարազատներից հատկապես ով է «նման բիզնես» գործունեություն ծավալում։

Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Լուկաշենկոյի հարազատները նպատակաուղղված Բելառուս ժամանող միգրանտների ուղևորություններ են կազմակերպում դեպի Եվրամիության երկրների հետ սահմաններ։

Պաշտոնյան ենթադրել է, որ այդ կերպ Լուկաշենկոն ցանկանում է «թակարդի մեջ գցել Եվրամիությանը՝ պնդելով, որ Եվրոպան դավաճանում է իր սկզբունքներին»։

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հորդորել է լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակում գործել «վճռական, բայց մարդկայնորեն»։

Նրա խոսքով, բելառուսական կողմի նպատակը ԵՄ-ն թուլացնելն ու պառակտելն է։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին