Ներքին 4 տարի առաջ - 10:20 28-10-2021

Խաղաղապահները Արցախի 300 ընտանիքի ջուր կմատակարարեն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտ, ջրատարի վերանորոգման ու վերականգնողական աշխատանքների իրականացման անվտանգությունը:

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքին ու ձեռնամուխ են եղել երկու շաբաթով կողմերի սահմանազատման գծի մերձակայքում ջրային մայրուղու անցկացման ինժեներական աշխատանքներ կատարման ընթացքում անվտանգության ապահովմանը:

«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել օգնություն ցուցաբերել խողովակաշարի անցկացման հարցում։ Աշխատանքները կիրականացվեն երկու շաբաթվա ընթացքում, ինչի արդյունքում Խրամորթ գյուղն ամբողջությամբ կապահովվի ջրով», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։

Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ Խրամորթ գյուղի 300-ից ավելի ընտանիք կապահովվի խմելու ջրով:

Անցած ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ գործարկվեց Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ավելի քան 2 հազար բնակիչների համար խմելու ջուր մատակարարող ջրատարը: Խաղաղապահները նաև շարունակում են ապահովել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ջրատարի վրա աշխատողների անվտանգությունը: Աշխատանքների ավարտից հետո գյուղի ավելի քան 400 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը

Ձեզ գուցե հետաքրքրի