Արտաքին 4 տարի առաջ - 19:57 27-10-2021

Սպառնում են պայթեցնել ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը

Կապիտոլիումի ոստիկանությունը ռումբի սպառնալիքի պատճառով փակել է ԱՄՆ Առողջապահության և սոցիալական նախարարության մոտ գտնվող փողոցները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Axios-ի լրագրող Էնդրյու Սոլենդերը։

Վարչության հարակից մի քանի փողոցներում դադարեցվել է երթեւեկությունը։ Ոստիկանության զգալի ուժեր են բերվում նախարարության շենք։

Իսկ մեկ շաբաթ առաջ Կապիտոլիումի ոստիկանությունը փակել էր Վաշինգտոնի մի քանի փողոցներ ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտում ռումբի առկայության սպառնալիքի պատճառով:

Դրանից առաջ տղամարդը սպառնացել էր պայթեցնել բեռնատարը Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանի մոտ։ Օգոստոսի 19-ի առավոտյան ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում պիկապի սեւամորթ վարորդը ոստիկաններին հայտնել է, որ իր մեքենայում ռումբ կա։ Նա հայտնել էր, որ Կապիտոլիումի տարածքում այլ մեքենաներ ևս ականապատվել են։ Նա անհապաղ հեռախոսազրույց էր պահանջել Բայդենի հետ, որին նա քննադատել էր՝ «Աֆղանստանում ունեցած անհաջողության համար»։

Ոստիկանության տվյալներով՝ նա սոցցանցերով «խոսում էր հեղափոխության մասին»։ Իրավապահ մարմիններն իրենց հերթին կոչ էին արել հեռանալ Կոնգրեսի գրադարանի շրջակայքից: ԱՄՆ Կապիտոլիումի և Գերագույն դատարանի մոտակայքում գտնվող գրասենյակների աշխատակիցները տարհանվել էին։ Ավելի ուշ տղամարդը հանձնվել էր ոստիկանությանը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է