Ներքին 4 տարի առաջ - 14:14 27-10-2021

ՀՀ–ն ապրանքների գների իջեցման բանակցություններ է վարում ՌԴ–ի և Ուկրաինայի հետ. Քերոբյան

Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակության ապրանքների գների իջեցման բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, որոնք էական ազդեցություն են գործում երկրում առկա գնագոյացման գործընթացի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Իմ տեղակալներից մեկն այս օրերին բանակցություններ է վարում ռուս և ուկրաինացի գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք նորմալ գներով ներկրել այնպիսի հիմնական ապրանքներ, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը, սոյան»,– ասել է նախարարը։

Նրա ենթադրությամբ` բանակցություններում հաջողության հասնելու դեպքում դրական արդյունքները շոշափելի կլինեն մինչև ընթացիկ տարվա վերջը։

Հայաստանում վերջին ամիսներին նկատվում է բավականին բարձր ինֆլյացիա, որը կազմում է 9 տոկոս։ Պարենային ապրանքների գնաճի միջին ցուցանիշը կազմում է 15 տոկոս, հատկապես թանկացել են գյուղմթերքները։ Կառավարությունն այս կապակցությամբ ունի իր բացատրությունը։

Քերոբյանի խոսքով` օրինակ կարտոֆիլի գնի աճը կապված է Ռուսաստանում առկա դեֆիցիտի հետ, որն իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են լրացնել հայ արտահանողները, ինչն էլ իր հերթին ներքին շուկայում բերում է գների տատանման։

«Այդ իրողություններին պետք է նայել նաև մեր ֆերմերների շահերի տեսանկյունից։ Չէ՞ որ նրանք նույնպես պետք է եկամուտ ստանան։ Նրանց համար լինում են ոչ բերքաբեր, անբարենպաստ տարիներ, բայց հիմա, երբ կա այդ ամենն ինչ–որ կերպ կոմպենսացնելու հնարավորություն կա, թող արտահանեն, ինչու ոչ։ Կարծում եմ` մեր կողմից արդար չի լինի գյուղացիների նկատմամբ կիրառել որոշակի սահմանափակումներ։ Բայց եթե ինչ-որ պահի նկատվի կարտոֆիլի դեֆիցիտ, ապա Հայաստանը կարող է ներկրել Իրանից։ Սակայն այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկելի է»,– ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը