Արտաքին 4 տարի առաջ - 09:51 27-10-2021

Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կրկին նախապայման է առաջ քաշել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Ադրբեջան է մեկնել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»:

Թուրքիայի ղեկավարը հավելել է նաև, որ իրենք շարունակելու են աջակցել «եղբայրական Ադրբեջանին»:

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կատարել է հրադադարի համաձայնագրով նախատեսված բոլոր պայմանները, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային նորմերն ու պատերազմի դադարից շուրջ մեկ տարի անց փակի տակ է պահում հայ ռազմագերիներին:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է