Արտաքին 4 տարի առաջ - 22:33 23-10-2021

Սաակաշվիլի «անհաշտ թշնամին»` Բուրջանաձեն, դուրս է եկել նրան աջակցելու

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որն իրեն անվանել էր երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «անհաշտ թշնամի», ցույցի է դուրս եկել՝ ի պաշտպանություն նրան։ Այդ մասին Telegram-ում հայտնել է Sputnik լրատվական գործակալությունը։

«Հիմա գզվռտոցները և դժգոհությունները հիշելու ժամանակը չէ, ճիշտի և սխալի բաժանելու ժամանակը չէ, հիմա միասնության և միավորման ժամանակն է»,- ասել է Բուրջանաձեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ։

Բուրջանաձեն և Սաակաշվիլին նույն կողմում էին Վարդերի հեղափոխության ժամանակ, որի արդյունքում 2003 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց։

2008-ին Բուրջանաձեն ընդդիմացել է Սաակաշվիլիին, որն այդ ժամանակ նախագահ էր, և ստեղծել է «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցությունը: Երեք տարի անց ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը, որին մասնակցում էր Բուրջանաձեն։ 2018 թվականին քաղաքական գործիչը Սաակաշվիլիի դեմ ցուցմունք է տվել Թբիլիսիի դատարանում, որտեղ քննվել է ցրման գործը։

Սաակաշվիլին այս պահին բանտում հացադուլ է անում։ Այսօր նրան արյան փոխներարկում էր անհրաժեշտ՝ առողջության կտրուկ վատթարացման պատճառով:

Վրաստանում քաղաքական գործիչը հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով։ Մասնավորապես, նա մեղադրվում է նախագահության օրոք իր լիազորությունները չարաշահելու մեջ։ Նա մեղադրվում է նաև բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործերով։ Դատախազությունից հայտնել են, որ պատիժները բողոքարկման ենթակա չեն:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել