Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:35 23-10-2021

ԱՄՆ իշխանությունները Քենեդիի սպանության նոր մանրամասներ կբացահայտեն

ԱՄՆ իշխանությունները դեկտեմբերի 15-ին նոր նյութեր կհրապարակեն 1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսը հայտարարեց, որ Քենեդիի սպանության բոլոր տվյալները պետք է բացահայտվեն, եթե դա չի վնասում երկրի պաշտպանությանը, հետախուզությանը, իրավապահ մարմիններին կամ արտաքին քաղաքականությանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ստուգված նյութերի հրապարակմանը։

Նյութերի առաջին մասը նախատեսվում է բացել այս տարվա դեկտեմբերի 15-ին, իսկ երկրորդը խնդրել են հետաձգել մինչև 2022 թվականի վերջ։

Նշվում է, որ ԱՄՆ գերատեսչությունները կարող են դեմ լինել երկրորդ մասի հրապարակմանը, եթե դրանք պարունակեն երկրի անվտանգությանը սպառնացող տեղեկություններ։

Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին՝ Դալլաս մեկնելիս: Նրա վրա կրակել են մի քանի անգամ։ ԱՄՆ-ի նախկին նավաստի Լի Հարվի Օսվալդը, որը կարճ ժամանակ ապրել է ԽՍՀՄ-ում, միակ կասկածյալն է եղել ԱՄՆ նախագահի սպանության մեջ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել