Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:31 22-10-2021

Վրաստանի ՆԳՆ-ում բարձրաստիճան ոստիկանները ի նշան բողոքի սկսել են հրաժարական տալ

Երկու բարձրաստիճան ոստիկաններ հրաժարական են տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությունից՝ ի նշան բողոքի նախկին գործընկերների կալանքի դեմ: Այս մասին հայտնում է «Մտավարի» հեռուստաալիքը:

Չաբուկա Ռապավան այսօր լքել է Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ մեկ օր առաջ Ռևազ Լազիշվիլին`Սամեգրելո -Զեմո Սվանեթիի սահմանային ոստիկանության բաժնի պետի պաշտոնը:

Որոշումները հաջորդել են Խոբիի նախկին ոստիկանապետ Լեկսո Ռապավայի և Վրաստանի Սահմանադրական անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գիորգի Դաթիաշվիլիի ձերբակալությանը: Երբ նրանց տները խուզարկվել էին Սամեգրելոյում և Թբիլիսիում, առգրավվել էին չգրանցված հրազեն և զինամթերք: Հայտնի է նաեւ, որ նույն օրը Սամեգրելոյում խուզարկություն էր կատարվել իրավապահ մարմինների մեկ այլ նախկին աշխատակցի՝ Ռուսլան Շամախիայի տանը, որտեղից էլ որսորդական հրացաններ էին առգրավվել:

Երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», հայտնել է, որ անվտանգության երեք նախկին պաշտոնյաներն իրենց ակտիվ կողմնակիցներն են: Միջադեպը որակվել է «իշխանությունների հանցավոր և ոչ ադեկվատ արարք» և կապվել առաջիկա ընտրությունների հետ։

«Վրացական երազանք» կուսակցությունը պնդում է, որ Ռապավան և Շամախիան «մասնակցել են ընտրակեղծիքների սխեմայի բացահայտմանը»: Մինչդեռ Դաթիաշվիլիի հարազատները կարծում են, որ նախկին ոստիկանին որոշել են բերման ենթարկել հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցին նրա մասնակցության պատճառով։

Այսօր ավելի վաղ սկսված բարձրաստիճան ոստիկանների հրաժարականը մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա հայտարարությունն արել է դեռ այն ժամանակ, երբ հայտնի չէր Ռապավայի ազատման մասին:

«Ոստիկաններն ու սպաները առաջին հերթին պետք է հարգեն սեփական համազգեստը: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մասնակցել կուսակցական գործունեությանն ու քաղաքականությանը, իր ընտրությունն է կատարում։ Նրանք պետք է ընտրեն իրենց ճանապարհը, և դա տեղի ունեցավ երեկ: Սրանում սենսացիա չկա: Իրականում մեկ ոստիկան, ավելի ճիշտ՝ քաղաքականապես ներգրավված անձ, չդիմացավ և ենթարկվեց նրանց հրամանին», - ասել է Ղարիբաշվիլին: Վարչապետը բացառել է նաեւ, որ անվտանգության նախկին աշխատակիցների ձերբակալությունները կապված են քաղաքականության հետ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել