Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:31 22-10-2021

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Սև ծովում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Սև ծովում դաշինքի ներկայության ուժեղացման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ականատես եղանք Ղրիմի անօրինական բռնակցմանը, Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին Սև ծովում, ուստի մենք ուժեղացրել ենք մեր ներկայությունը այս տարածաշրջանում օդում, ցամաքում և ծովում», - ասել է Ստոլտենբերգը՝ Բրյուսելում կայացած՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսատլանտյան բլոկի համար. «երեք դաշնակից երկրներ ափամերձ պետություններ են՝ Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան, մեր ամենամոտ գործընկերները՝ Վրաստանն ու Ուկրաինան, նույնպես գտնվում են այնտեղ»։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ն մշտապես վերահսկում է իրավիճակը Սև ծովում և ծրագրում է հնարավոր գործողությունները:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել