Արտաքին 4 տարի առաջ - 12:54 20-10-2021

ՌԴ-ն Վրաստանից օգնություն է խնդրել ռուսաստանցի կնոջ սպանության գործով

ՌԴ ԱԳՆ-ն նոտա է հղել վրացի գործընկերներին՝ ՌԴ քաղաքացու սպանության գործով իրավական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ավելի վաղ հաղորդագրություններ են ստացվել, որ Վրաստանում սպանվել է ռուսաստանցի Անաստասիա Շատալովան:

Մոսկվան Թբիլիսիին խնդրել է օգնություն ցուցաբերել հանցագործության փաստի վերաբերյալ տեղի իրավասու մարմիններից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև զոհվածի մարմինը նրա հարազատներին փոխանցելու հարցում: Նշվում է, որ Շատալովայի հայրը ժամանել է Վրաստանի մայրաքաղաք, և հյուպատոսական բաժնի աշխատակիցները մշտական ​​կապի մեջ են նրա հետ:

Վերջին երեք ամիսների ընթացքում սա Վրաստանում օտարերկրացու սպանության երրորդ դեպքն է: Հուլիսին Ավստրալիայի քաղաքացուհուն մահացած էին գտել Թբիլիսիի Մթածմինդա լեռան վրա, մեկ շաբաթ առաջ Գորիի Քուր գետում հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացու դին:

Ամենից շատ դիտված

18:04 Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են
12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին