Ներքին 4 տարի առաջ - 19:15 13-10-2021

Այսօր Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին Արցախի ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։