Ավելին 4 տարի առաջ - 22:09 08-10-2021

Ռուսաստանում բժիշկները 11-ամյա աղջկա ստամոքսից 3 կիլոգրամ մազ են հանել

Ռուս բժիշկները փրկել են 11-ամյա աղջկան՝ նրա որովայնից հեռացնելով մազերի երեք կիլոգրամանոց կծիկ: Պարզվել է, որ հայտնի են դեպքեր, երբ երեխաները կուլ են տալիս սեփական մազերը: Գիտականորեն ախտորոշումը կոչվում է տրիխոբեզոար, սակայն այն նաև ունի ժողովրդական անվանում՝ «Ռապունցելի սինդրոմ»՝ Դիսնեյի մուլտֆիլմի կերպարի անունով, որն ուներ երկար ոսկեգույն մազեր:

Ինչպես Ren-TV հեռուստաալիքին հայտնել է Չեչնիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փրկված աղջիկը Գրոզնի քաղաքի թիվ 2 մանկական կլինիկական հիվանդանոցի հիվանդ է: Ծնողները նրան տարել են բժշկի, երբ նա բողոքել է ուտելուց հետո ստամոքսի ցավից: Երբ բժիշկները համապատասխան հետազոտություն են արել, պարզ է դարձել, որ աղջկա ստամոքսում խիտ գանգուր մազերի հսկայական մի կծիկ կա:

«Ռապունցելի սինդրոմի զարգացման պատճառը սթրեսն է, որը կարող է կապված լինել տարիքային ճգնաժամերի, դպրոցում կամ ընտանիքում առաջացած խնդիրների հետ», - ասել են հանրապետության առողջապահության նախարարությունից, հավելելով, որ երեխաները հաճախ չեն էլ նկատում, թե ինչպես են ծամում մազերը, եղունգները կամ գրիչը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից