Ներքին 5 տարի առաջ - 21:07 08-10-2021

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմական կապերի և քրիստոնեական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններին։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակության հիմնման կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների և բազմադարյա փոխգործակցության առավել խորացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը շատ բարձր են գնահատվում Հայաստանի կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը