Ներքին 5 տարի առաջ - 23:53 07-10-2021

Արմեն Գևորգյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության և շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Կոպիրկինը նշել է նաև, որ քննարկումների ժամանակ կանդրադառնան նաև 2020-2025 թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին։

«Արմեն Գևորգյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Նա ընդգծել է նաև երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են Եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին