4 տարի առաջ - 13:12 07-10-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Բարդուղիմեոս Ա․ Պատրիարքի հետ

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմ այցի ժամանակ հանդիպում ունեցավ Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա․ Պատրիարքի հետ, ով նույնպես հրավիրված էր մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ձեզ գուցե հետաքրքրի