Ներքին 5 տարի առաջ - 21:48 06-10-2021

Կապիտուլյացիայի սիմվոլն այսօր խորհրդարանում հերթական անգամ ստել է` խեղաթյուրելով իրեն բաժին հասած բանակցային ժառանգության էությունը. Շարմազանով

«Դեռևս 2020-ի հոկտեմբերի 14-ին հրապարակավ ասել եմ՝ Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ, բանակ, որը հենց ինքն անվանում էր մարտունակ ու տարածաշրջանում խնդիր լուծող,Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը նա մսխել է»,- այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Ավելին, այս ամենի մասին ուղիղ ասել եմ նաև նրա հետ հանդիպման ընթացքում։

Իսկ ի՞նչ բանակցային ժառանգություն է իրականում Հանրապետական իշխանությունը նրան թողել։

2008-2018թթ. Հայաստանը նախ և առաջ բանակցել է կարգավիճակի հարցը։

Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 2009-2013թթ. արել են 5 հայտարարություն, որոնց համաձայն Արցախի ժողովուրդն ունի պարտադիր կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակման։

2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ստիպված ստորագրել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

2016-ի հոկտեմբերին Ալիևը հայտարարում է, թե «իր վրա ճնշում են գործադրում, որ ճանաչի Արցախի անկախությունը»։

2020-ի պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը. քաղաքական ապտակ հասցնելով կապիտուլյանտին, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի համաձայն՝ Արցախը ստանալու էր սկզբում միջանկյալ, իսկ այնուհետև վերջնական կարգավիճակ՝ առանց որևէ սահմանափակման։

Քարվաճառն ու Լաչինը մնում էին մեր վերահսկողության տակ մինչև Արցախի վերջնական կարգավիճակի տրամադրումը։

Ի դեպ,ամիսներ առաջ նույն բանը հաստատեց կապիտուլյանտի «կառուցողական» գործընկերը»։

Իսկ ամենակարեւորն այն էր, որ այդ ամենն արվելու էր առանց որևէ պատերազմի և զոհի։

Հիմա ասեք ինձ՝ սրանից ավելի հայանպաստ հարցի լուծում եղե՞լ է։

Իհարկե՝ ոչ։

Իսկ ի՞նչ արեց այս «փորձանքը»։

Հրաժարվեց հայանպաստ բանակցային ժառանգությունից, Ալիևին «կառուցողական» համարեց, «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ մեզ ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, հազարավոր նահատակների պատճառ դարձավ, պատերազմի սկզբում հրաժարվեց ռուսական խաղաղապահներից, հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի ՝պատերազմը դադարեցնելու առաջարկը, հանձնեց Հադրութը, Շուշին, Թալիշն ու Արցախի մեծ մասը, ստորացվեց թշնամու կողմից ու «թաքուն» կնքեց կապիտուլյացիան։

Հունվարի 11-ին Մոսկվայում հերթական անգամ «ծնկի եկավ» թշնամու առաջ՝ ստորագրելով մի թղթի տակ, որտեղ գերիների վերադարձի մասին խոսք չկար։

Եթե այսքանից հետո նա դեռ խոսում է,ուրեմն՝ մեզ հասնում է»,- գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը