Ներքին 5 տարի առաջ - 11:41 06-10-2021

Իրանը փակում է, Հայաստանը՝ բացում․ Ադրբեջանական ազգային ավիափոխադրողն արդեն օգտագործում է Հայաստանի օդային տարածքը

Հոկտեմբերի 6-ին Flightradar ծառայությունը ֆիքսեց, որ Հայաստանի օդային տարածքով թռիչք է իրականացվել Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով։ Մոտ մեկ ժամ անց Ադրբեջանական ազգային ավիափոխադրող ավիաընկերությունը (AZAL) պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ այսօրվանից օգտագործելու է Հայաստանի օդային տարածքը, դեպի Նախիջևան քաղաքացիական չվերթներ իրականացնելու համար։

Հաղորդագրության մեջ նշված է, որ այս քայլն իբր ցույց է տալիս Ադրբեջանի պատրաստակամությունը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։

Հայտարարության մեջ ավիաընկերությունն օգտագործում է նաև «օդային միջանցք» ձևակերպումը։ Ըստ հաղորդագրության, AZAL-ը այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող։

Ընկերությունում նաև բավականին ուրախացել էին այն փաստից, որ Հայկական օդային տարածքն օգտագործելու դեպքում ժամանակի ու վառելիքի ծախսի հսկայական խնայողություն կանեն։

Այս մասին պաշտոնական որևէ արձգանք չեղավ այնքան ժամանակ, քանի դեռ լրատվամիջոցները չսկսեցին հարցեր ուղղել։ Սպուտնիկ Արմենիայի ուղարկած հարցմանն ի պատասխան, Քաղավիացիայի պետական կոմիտեն հայտնել էր, որ միջազգային պահանջների համաձայն` քաղաքացիական օդանավերով իրականացվող տարանցիկ թռիչքների համար որևէ թույլտվություն չի պահանջվում, ուստի Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև հատուկ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։

Ընդգծենք մի կարևոր փաստ։ Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը փակեց իր օդային տարածքն ադրբեջանական ռազմական թռիչքների համար։ Կա նաև տեղեկատվություն (որը դեռ պաշտոնական չէ), որ նույնը շուտով սպասվում է նաև քաղաքացիական օդանավերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում